ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 2024 • Գյումրի, ՀԱՅԱՍՏԱՆ
ՄԻԱՑԵ՛Ք ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆԸ
Միացե՛ք մեզ՝ նշելու տարվա ամենաբովանդակալից անվճար միջոցառումներից մեկը, որը ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաներին և անհատներին: Այն խոստանում է լի լինել ջերմությամբ, ընկերասիրությամբ և միմյանց աջակցելու դրական էներգիայով: Բաց մի թողեք այս կյանքեր բարելավող իրադարձությանը մասնակցելու ձեր հնարավորությունը:
FAQs
Ի՞նչ է «Տեսեք նրանց լույս» միջոցառումը իրենից ներկայացնում:
Այս միջոցառումը նախատեսված է ճանաչելու և աջակցելու հաշմանդամություն ունեցող երեխաներին և անհատներին: Մենք ցանկանում ենք ներառել յուրաքանչյուրին այս միջոցառման մեջ: Ինչպես նաև մենք աջակցելու ենք Հայաստանի հաշմանդամություն ունեցող որբերին, որպեսզի կարողանանք «շողացնել նրանց լույսը» և ոգեշնչել ընտանիքներին որդեգրել և չլքել իրենց երեխաներին անկախ իրենց կարգավիճակից:
Ի՞նչ է լինելու միջոցառմանը.
Մենք մի փոքր քայլերթ կիրականացնենք, որտեղ ձեռք ձեռքի տված կմիանանք ի նշան համերաշխության: Մենք ցանկանում ենք հզորացնել մեր համայնքը և բարձրաձայնել աջակցության միջոցների և ամենակարևորը ծնողազուրկ երեխաների մասին, ովքեր ներկայումս փնտրում են իրենց ընտանիքները: Մեր միջոցառումը կուղղեկցվի երգով, պարով և ոչ միայն:
Կարո՞ղ են բոլորը մասնակցել:
Բոլորին, ովքեր ոգեշնչված են այս միջոցառումով, հրավիրում ենք միանալ մեզ: Մենք խրախուսում ենք հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքների և անհատների ներկայությունը, քանի որ այս միջոցառման նպատակն է ստեղծել միասնական համայնք:
Մասնակցությունը վճարովի՞ է:
Մենք սիրով հրավիրում ենք ամբողջությամբ անվճար մասնակցել այս միջոցառմանը:
Ո՞րն է այս միջոցառման նպատակը:
Մենք կարծում ենք, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում աճի տեղ կա: Մենք ցանկանում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ ընտանիքները կարող են համախմբվել և միասին մեծացնել ու դաստիարակել իրենց երեխաներին:
Որտե՞ղ է տեղի ունենալու այս միջոցառումը։
Միջոցառումը տեղի կունենա Երևանում, թեև անցկացման ստույգ վայրը կհայտարարվի ավելի ուշ։ Հետևեք մեր կայքին և ֆեյսբուքյան էջին նորությունների մասին տեղեկացված լինելու համար: